Ռուս դեսպանին սպանողը հերոս է. ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Պարասյուկ

Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանողին հերոս է կոչել:

Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում, հետևյալ գրառմամբ. «Երբ տղամարդը սեփական կյանքի գնով պատրաստ է գնալ այդ ծայրահեղ քայլին, հանուն գաղափարների, հանուն արդարության, ապա միանշանակ կարելի է ասել. նա հերոս է»,- տեղադրելով մարդասպանի նկարը, հրապարակել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում