ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում «Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսումնասիրության արդյունքները

«Փոքր Մհեր» կրթահամալիրում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությունների արդյունքում մի քանի մտահոգիչ խնդիրներ են արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Դա կապված է տույժի ենթարկելու միջոցների կիրառության հետ, որով երեխան զրկում էր ծնողների հետ շփվելու հնարավորությունից: Բացի այդ, սոցիալական աշխատողը այդ կրթահամալիրում ընկալվում էր որպես պատժող անձ, այլ ոչ թե սոցիալ-հոգեբանական աշխատանք տանող մասնագետ»,- ասաց Թաթոյանը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` այդ արդյունքները ուղարկվել են և΄ ՀՀ դատախազություն, և′ ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

«Կրթահամալիր մեր այցից հետո որոշ աշխատողներ կանչել են երեխաներին ու հետաքրքվել, թե ի՞նչ ենք խոսել իրենց հետ: Սա կտրականապես անթույլատրելի է, օրենքի կոպտագույն խախտում: Այս հարցին խիստ արձագանք է տրվելու»,-ընդգծեց Թաթոյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում