ՊՆ-ն զորակոչի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության համար քննարկումներ կկազմակերպի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով զորակոչի միջոցառումների կատարելագործման, լուսաբանման, ինչպես նաև կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հարազատների ընդունելության, քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման գործընթացները պատշաճ իրականացնելու նպատակով հաստատվել է «Զորակոչի գործընթացի լուսաբանման միջոցառումների ցանկը», «Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկների հար ազատների ընդունելության կարգը», «Զորակոչիկների քաղաքացիական հագուստի, անձնական իրերի ընդունման և հանձնման կարգը»: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաստատված կարգերի համաձայն` զորակոչի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն քննարկում-պարզաբանումներ զինվորական ծառայության անցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների համատեղ այցելություններ Կենտրոնական հավաքակայան ու տարածքային զինկոմիսարիատներ: Պատշաճ իրազեկում կկազմակերպվի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների և արտոնությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում