Տու-154-ի կործանման վայրում հիմնական որոնողական աշխատանքներն ավարտված է

Սեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հիմնական որոնողական աշխատանքներն ավարտված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է որոնողական գործողության շտաբի աղբյուրը: 

«Սեւ ծովի ջրաատարածքում որոնողական գործողության ակտիվ փուլն ավարտված է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ջրի մակերեւույթ են բարձրացվել խորտակված ինքնաթիռի գործնականում բոլոր բաղադրատարրերը:

Ներկայում նավախումբը, որը գործի էր դրվել որոնողական աշխատանքներում, ինչպես նաեւ ֆյուզելյաժի մասերի բարձրացման միջոցառումներում, հեռացել է աղետի գոտուց:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում