AM | RU | EN
USD
EUR
RUB

Խոշոր ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ է և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել են համարանիշները, որոնք եղել են ՀՀ ՊՆ համարանիշներ։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի անվադողերը ձմեռային են, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավոր գեներալը Էնրիկո Ապրիամովն է, իսկ ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի եղել, ոչ մի սառույց, մշակված է եղել և տեղադրված են եղել նախազգուշացնող նշանները։

Լրահոս
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն աջակցություն են հայտնում Էմանուել Մակրոնին Լե Պենը խոստացել է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ Ստոլտենբերգը Թուրքիային հորդորել է հարգել օրենքի գերակայությունը Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ Աբդուլլահ Գյուլը հորդորում է սառնասրտորեն մոտենալ Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ որոշմանը Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում ցրտահարությունների վտանգը կարելի է համարել ավարտված ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային Սիրիայում գործողությունները համաձայնեցնել իրենց հետ Թուրքիան քննարկում է ԵԽԽՎ պատվիրակություն չուղարկելու հարցը ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա Կոլորադոն ապրիլի 26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին քաղաքական շփումը կունենա Մերկելի հետ Նավթի գները աճել են Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ «Չորրորդ իշխանություն». Միքայել Հասրաթյան. Երևանում արժեքների կոնֆլիկտ կա «Իրավունք». Ինչու՞ Ծառուկյանին չհաջողվեց քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել «Ժամանակ». Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կալիցիա կկազմի 2018թ.-ից հետո «Հայկական Ժամանակ». ՀՅԴ-ն ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին «Հայկական Ժամանակ». Ովքեր են լինելու ԱԺ նախագահը և փոխնախագահները «Ժողովուրդ». Ստեփան Մարգարյան. «Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ» «Իրավունք». «Միասնություն» շարժումը որևէ կերպ չի աջակցել «Ծառուկյան» դաշինքին «Հրապարակ». Էրեբունի վարչական շրջանում կրքերը չեն հանդարտվում «Հրապարակ». ԲՀԿ-ում արդեն հայտնի է ԱԺ պատգամավորների ցանկը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 28 ՕՊԷՔ-ը պատրաստ է նույնիսկ առանց Ռուսաստանի երկարացնել Վիեննայի համաձայնագիրը NASA-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման է Երկրին Փաստաբանը ստացել է ծանր մարմնական վնասվածք ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն. Շարմազանով Ի՞նչն է փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհստակեցնեն դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ Հայաստանի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի «Կիոկուշին» մարզադպրոցի նոր առաջարկը ՀՀ վարչապետն անհրաժեշտություն է համարում քաղաքաշինության նորմատիվատեխնիկական դաշտի հնարավորինս արագ արդիականացումը Տրանսպորտի նախարարն ընդունել է մի խումբ տաքսու վարորդների Կայացել է միջգերատեսչական «Էկոլգիական» հանձնաժողովի աշխատանքային խմբի առաջին նիստը Ադրբեջանա-իրանական սահմանին կրկին թմրանյութ տեղափոխող ադրբեջանցիներ են ձերբակալվել Լիբանանցի գործարարը ՀՀ-ում բժիշկների կրթական կենտրոն ստեղծելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել ՀՀ վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր Ռալֆ Յիրիկյանը պատվերի և իրենց իմիջին «խփելու» մասին Արա Զոհրաբյանը դատապարտել է փաստաբանի նկատմամբ բռնությունը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan