Վարչապետը մարզպետարաններին հանձնարարեց կոնսոլիդացնել բյուջեները

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարզպետարաններին հանձնարարեց կոնսոլիդացնել բյուջեները։Վարչապետը նշեց, որ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի ուժի մեջ մտնելը և 2017 թ. համայնքային բյուջեներում համապատասխան մուտքերը նշված օրենքով կարգավորվող չափերում նախատեսելու անհրաժեշտությունը՝ պետք է վերլուծել համայնքային բյուջեների սեփական եկամուտների հաշվարկային և փաստացի կատարողական ցուցանիշերը, համայնքների ղեկավարների հետ քննարկել, նախատեսել լրացուցիչ մեխանիզմներ, նոր մոտեցումներ:

«Անհրաժեշտ է ապահովել 2017 թ. հաշվարկային ցուցանիշերի ավելի բարձր մակարդակ 2016 թ. համապատասխան ցուցանիշերի նկատմամբ՝ առաջարկելով համայնքների ղեկավարներին անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կատարել փոփոխություններ 2017 թ. հաստատված համայնքների բյուջեներում կամ բյուջեների նախագծում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ համակարգել և մինչև մարտի 1-ը վարչապետին ներկայացնել տեղեկատվություն»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում