AM | RU | EN
USD
EUR
RUB

Վիգեն Սարգսյանը հստակ է համարում Չինարիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Բորդյուժայի հայտարարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գնահատականը Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ շատ հստակ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 8-ին հանրապետական հավաքակայան այցի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Չինարիում միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ հստակ էր, իսկ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած հատվածում արտահայտում է ամբողջ կազմակերպության կարծիքը»,-ընդգծեց Սարգսյանը:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, որ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ ա նհանգստություն է առաջացնում»,- հայտարարել է Բորդյուժան:

Լրահոս
Քննարկման առանցքում` արդյունաբերություն, արտագաղթ, նորարար տեխնոլոգիաներ Ինչ արդյունքներ կունենա «Լևոն Տեր-Պետրոսյան» էքսպերիմենտը Դոնի Ռոստովում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկում կանցկացվի Հայաստանում առաջին անգամ ԵԱՏՄ երկրների կապի և հեռահաղորդակցության նախարարների մակարդակով նիստ է գումարվել ՀՀ ոստիկանապետը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ՀՎԿ-ն կողմնակից է եղել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելուն Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդին Մահացել է Խորհրդային Միության հերոս փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան Կարեն Բեքարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախաստորագրված համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի տարբերությունը Գերմանական հեռուստաալիքը Էրդողանին ծաղրող նոր տեսահոլովակ է պատրաստել Բուլղարիան արգելել է թուրք լրագրողներին լուսաբանել խորհրդարանական ընտրությունները ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է ռուսաստանցի գործընկերոջը ՀՀԿ-ին հաջողվեց կատարել այնպիսի ընտրություն, որը նպաստում է կուսակցության վարկանիշի բարձրացմանը ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին Ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվում է առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ լարվածությունը Մերկելը պնդում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին Անգելա Մերկելը սպասում է Թուրքիայում կայանալիք հանրաքվեի արդյունքներին Տնտեսական խնդիրները` քաղաքական ուժերի ծրագրերի առանցքում. կլոր սեղան-քննարկում Կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանին. ՀՀ Նախագահը պատասխանել է ԻՊ-ի դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների դերի մասին հարցին Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-ին Բրյուսելում. Der Spiegel Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ Եվրահանձնաժողովի ղեկավարը Բրիտանիայի համար Brexit-ի արժեքը գնահատել Է 62 մլրդ դոլար Պուտինը Կրեմլում ընդունել է Մարին լե Պենին Քաղաքագետը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում նախընտրական քարոզարշավի ենթատեքստ է տեսնում Լևոն-Տեր Պետրոսյանի հռետորաբանությունը փոխվել է, ցավում եմ, որ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. Արարատ Զուրաբյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը խոսել է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորության մասին Եթե առաջիկա կիրակի տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, քաղաքացիների մեծ մասը իրենց ձայնը կտա ՀՀԿ-ին Մի կին է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել Խարկովի մերձակա զինամթերքի պահեստի պայթելու պատճառով Հարցվածների 82,8 տոկոսը ցանկանում է ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում Լոնդոնում կատարված ահաբեկչությունից առնվազն 50 մարդ է տուժել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն օգտագործում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը. Իսկանդարյան ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին Ադրբեջանում ձերբակալված Լապշինի մայրը հանդիպել է որդուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan