Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանում՝ հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում