Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասերը բնականոն հունով են ընթանում

Ձմեռային արձակուրդներից հետո հունվարի 9-ից Հայաստանի Հանրապետության կրթօջախներում մեկնարկել են դասերը: «Ներկայումս հանրակրթական դպրոցներում դասերն ընթանում են իրենց բնականոն հունով, և եղանակային ցածր ջերմաստիճանը չի խոչընդոտում դասապրոցեսի լիարժեք իրականացմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

2017 թվականի հունվարի 9-ից սկսվել են 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը, իսկ առաջին և երկրորդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում