Առողջապահության նախարարության թեժ գծին 179 հեռախոսազանգ է ստացվել տարբեր հարցադրումներով

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին աշխատել է 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, նախորդ 9 օրվա ընթացքում ծառայությունը ստացել է 179 հեռախոսազանգ` տարբեր հարցադրումներով: Հիմնականում հարցերը տեղեկատվական և կազմակերպչական բնույթի են եղել, որոնց տրվել են պարզաբանումներ և համապատասխան լուծումներ: Տոնական օրերին ծառայության աշխատանքը եղել է անմիջապես ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի հսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ սահմանվել են նախարարության ղեկավար անձնակազմի տնային հերթապահություններ` կապի մեջ լինելով «թեժ գիծ» ծառայության հերթապահների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում