AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին ապտակ ստացավ Ուկրաինայից

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները Ուկրաինայի Հայկական Ազգային Կոնգրեսի Նախագահ Աշոտ Դադիկոյի Ավանեսյանի անունից տարածել են մի կեղծիք, որտեղ նա իբր հանդես է գալիս ադրբեջանամետ հայտարարություններով։

Ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական բլեֆն արագ բացվեց։ Հերքումը տարածեց անձամբ Աշոտ Ավանեսյանը, ով իր ֆեյսբուքյան անձնական էջում արել է հետևյալ հայտարարությունը.

«Այսօր, հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում իմ անունից հրապարակվել է հարցազրույց իբր ինձ հետ, որտեղ հնչել են բացարձակ կեղծ դրույթներ։ Ցանկանում եմ ողջ պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ կեղծ հարցազրույցը կեղտոտ սադրանք է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը եղել և մնում են բարձրագույն արժեք ցանկացած հայի համար, անկախ նրա բնակության տեղից կամ ծննդավայրից։ Միայն նշված պայմանների ապահովման դեպքում հնարավոր է խոսել հետագա կոմպրոմիսներից հակառակորդ կողմի հետ։ Եվ շատ ցանկալի է հասկանալ, թե ինչու և ում է պետք այս կեղծ ինֆորմացիան, որի մասին լսել անգամ չեմ ուզում։

Հ․Գ․ Եվ կարևորը, ես ծնվել են Վարդաշենի շրջանի հայկական Ջալուդ գյուղում և իմ ազգանունը Ավանեսյան է։»

Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեկնաբանել է նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

«Ընկերներ, սա արդեն ծիծաղելի է։ Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումը…Իմ կողմից ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ադրբեջանական վայ քարոզիչների կողմից Ուկրաինայի հայերի մեջ սեպ խրելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Եվ որպես վերջաբան. հարգանքի անարժան ադրբեջանական սադրիչներ, գլուխներդ էլ խփեք պատին, մեկ է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»,-գրել է Անդրանիկ Մանուկյանը։

Լրահոս
Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայ եւ ռուս փաստաբանները համատեղ քննարկել են ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկան Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը հետագա գործակցության շատ լավ ճանապարհ է կանխանշում. Էդգարս Ռինկևիչս Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանի կոռուպցիոն քայլերը հետաքննող անկախ մարմնի գործունեությունը երկարաձգելու որոշում է կայացրել Հայաստանում տասն ամիսներին ուղևորահոսքը, բեռնափոխադրումներն ու թռիչք- վայրէջքները երկնիշ աճ են գրանցել Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունել Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը Քանդման ենթակա վթարային շենքեր Երևանում հաշվառված են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում Եվրոպային ավելի մոտ. Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումը նոր էջ կբացի հարաբերություններում Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը անկյունաքարային նշանակություն կունենա այդ երկրի համար. Ժոզեֆ Դոլ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները. ՀՀ Նախագահ Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ. NBC «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում «Ժողովուրդ». Կառավորությունը դեռևս չի պատասխանել «Լուսավոր Հայաստան»-ի դիմումին «Փաստ». Գյուղացիներից 10-15 դրամով խնձոր են գնում մթերման համար «Ժամանակ». «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալի հարազատներին զգուշացրել են՝ առհասարակ չխոսել «Ժամանակ». Ծառուկյանը կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը «Ժողովուրդ». Պոլիտեխնիկի հիմնադրամը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ «Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում «Հայկական ժամանակ». Կարագի գինը ռե­կորդային աճ է գրանցում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 24 ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում. ՀՀ Նախագահ Սիրիայի ընդդիմադիրները համատեղ հայտարարություն են տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan