ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղափոխվում է նոր աշխատանքի

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղափոխվում է նոր աշխատանքի

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը որոշում է կայացրել ազատվել պաշտոնից: Նա «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հետագայում գործունեություն է ծավալելու հայաստանյան կրթահամալիրներից մեկում:

«Իմ աշխատանային գործունեության 13-րդ տարին էր արդեն մոտենում: Եկել էի դպրոցից, այս վերջին տարիներն էլ ուզում եմ կրկին դպրոցում անցկացնել: Աշխատելու եմ թիվ 1 հանրապետական հատուկ կրթահամալիրում, որտեղ դժվար դաստիարակվող, դժվար կացության մեջ գտնվող երեխաներն են, ում հետ աշխատելն ինձ հետաքրքիր կլինի, քանի որ համընդհանուր ներառումն իմ 13 տարիների աշխատանքի մեջ կարեւոր խնդիր է եղել: Ես առաջարկեցի, նախարարն էլ ընդառաջեց, հրաման տվեց մինչեւ մրցույթ հայտարարելը նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում