«Հրապարակ». Ջ. Մարգարյան. «Սյունիքի գործող մարզպետը կարող է ընտրություններն անցկացնել հավուր պատշաճի»

«Հրապարակ». Ջ. Մարգարյան. «Սյունիքի գործող մարզպետը կարող է ընտրություններն անցկացնել հավուր պատշաճի»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սյունիքի մարզում պատգամավորության թեկնածուներից մեկը Ջիվան Մարգարյանն է՝ Սիսիանի էլցանցերի պետը, մինչև վերջերս նաև ջրմուղի պետն էր, բայց հեռացել էր այդ պաշտոնից:

Թերթը հիշեցրել է, որ Ընտրական նոր օրենսգրքով Սյունիքն ու Վայոց Ձորը միավորվել են մեկ ընտրատարածքի մեջ, «ամենայն հավանականությամբ, այդ ընտրատարածքից ռեյտինգային քվեարկությամբ երկու թեկնածու կանցնի, Սերժ Սարգսյանի սիրելի, Ջերմուկի սեփականատեր Աշոտ Արսենյանի թեկնածությունն անխախտ է, մյուսն, ամենայն հավանականությամբ, Ջիվան Մարգարյանը կլինի»:

Ջիվան Մարգարյանը թերթի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանի ազատմանն ու Վահե Հակոբյանի նշանակմանն, ասել է «Հա, առանց Սուրիկ Խաչատրյանի էլ կարան, միշտ էլ կարացել են, ի՞նչն ա հարցը որ… Հա, եթե ուզում եք, կասեմ՝ գործող մարզպետը կարող է ընտրություններն անցկացնել հավուր պատշաճի, օրինականության սահմաններում, շատ բան կախված է կուսակցության, մարդկանց հեղինակությունից, նկատի ունեմ՝ ամբողջ կուսակցականների հեղինակությունից: Ու ինձ չի էլ թվում, թե Խաչատրյան Սուրիկը կարող է խանգարել կամ նման բան, իր անձը ճանաչելով՝ նման բան չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում