Տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակը տպագրվել և տրամադրվել է բանկերին

Տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակը տպագրվել և տրամադրվել է բանկերին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ տեխզննություն անցկացնելու գործընթացում, ըստ գործող կարգի, նախարարությունն իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման և դրանք ծրագրին մասնակից ՀՀ առևտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեխզննության կտրոնների` ըստ տարիների տպագրման ենթակա քանակը որոշվում է պատկան մարմինների կողմից տրամադրվող առկա տեղեկատվության և գործող համակարգի շրջանակներում տարվա ընթացքում ձևավորվող փաստացի ցուցանիշների միտումների հիման վրա:

Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձևավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների և տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված և փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների:

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջին, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ապահովվել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը և բանկերին տրամադրումը:

Տեխզննությունը ճանապարհային երթևեկության անվտան­գության ապահովմանն ուղղված գործընթաց է, որը կազմակերպվում է պետական կառավարման տարբեր մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում կատարված գործողությունների արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում