Գիտնականները պարզել են, թե ինչու է մարմնամարզությունը սիրտը պաշտպանում ինֆարկտներից

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարմնամարզությունը սիրտը պաշտպանում ինֆարկտներից

Օրական ընդամենը 20 րոպե մարմնամարզությունը մարդու օրգանիզմի վրա ազդում է հզոր հակաօքսիդիչի նման, որը պաշտպանում է սիրտը, ոսկորները եւ մկանները՝ վնասվածքներից եւ զգալիորեն նվազեցնում է մի ամբողջ շարք հիվադնությունների զարգացման շանսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարում են բժիշկներն այն հոդվածում, որը հրապարակվել է Brain, Behavior and Immunity հանդեսում: 

«Ամեն անգամ, երբ մենք զբաղվում ենք մարմնամարզությամբ, մեր մարմինն ստանում է բազմաթիվ պլյուսներ, այդ թվում նաեւ իմունային մակարդակում: Մենք վաղուց գիտեինք, որ վարժություններն օրգանիզմի վրա գործում են որպես հակաբորբոքիչ միջոց, սակայն այն, թե ինչպես եւ ինչու է դա տեղի ունենում, հասկանալի չէր»,- ասում է Սյուզի Հունը Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ):

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ վարժությունները բնավ չպետք է լինեն ուժասպառող՝ այդ հակաբորբոքիչ արդյունքն ստանալու համար: Ընդամենը 20 րոպես մարմնամարզությունը, այդ թվում նաեւ զբոսանքները, պետք է բավականացնեն առավելագույն արդյունք ստանալու համար: Այն պատկերացումը, թե անհրաժեշտ է սպորտով զբաղվել մինչեւ ուժասպառությունը, վախեցնում Է շատ մարդկանց, ովքեր տառապում են խրոնիկական բորբոքումներով եւ դրանց հետ կապված հիվանդություններով, եւ այդպիսի պարզ վարժությունները օգտակար կլինեն հենց նրանց համար»,- հավելում է Հունը, հաղորդ ել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում