Թուրքիայի վարչապետը չի մասնակցելու Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին

Թուրքիայի վարչապետը չի մասնակցելու Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի մասնակցելու Ժնեևում Կիպրոսի շուրջ տեղի ունեցող բանակցություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Յըլդըրըմի հաղորդմամբ` Ժնևում տեղի ունեցող բանակցություններին չմասնակցելու պատճառը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող խորհրդարանական քննարկումներն են:

ՄԱԿ հովանու ներքո Ժնևում կիպրյան պետությունների միավորման շուրջ ընթացող բանակցությունները մեկնարկել են հունվարի 9-ին:

Կիպրյան պետությունների միավորման շուրջ ընթացող բանակցություններում երաշխավոր պետություններն են Թուրքիան, Հունաստանը և Մեծ Բրիտանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում