Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են Բելգրադի կողմից առաջարկվող օգնությունից

Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են  Բելգրադի կողմից առաջարկվող օգնությունից

 

Կոսովոյի սերբերին պետք չէ Բելգրադի պաշտպանությունը, քանի որ նրանք ևս համարվում են Կոսովոյում իրավահավասար քաղաքացիներ, գրել է իր ֆեյսբուքյան էջում,  Իսա Մուստաֆայինը:

Մուստաֆայիի արձագանքը կապված է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հայտարարության հետ: Նախօրեին, վերջինս հայտարարել է, որ ինքը «անձամբ կպաշտպանի սերբերին, եթե նրանց վրա Կոսովոյում, ինչ-որ մեկը հարձակվի»: Նա ասել է, որ, չնայած Սերբիան հակված չէ հակամարտության և չի ցանկանում հարձակվել որևէ մեկի վրա, սակայն պետությունը սահմանադրորեն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին:

«Կոսովոյի սերբերը հավասարաչափ, նաև մեր երկրի քաղաքացիներն են: Նրանք Բելգրադի պաշտպանության կարիքը չունեն, վերջին հաշվով, նրանք վտանգված չեն, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում», – ասել է Մուսթաֆան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում