Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են

Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են

Ստամբուլում Չաղլայանի արդարադատության պալատում հունվարի 16-ից մեկնարկում են պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, դատական նիստերը կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:

Պաշտպանական խոսքով է հանդես գալու Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը:

Դինքի ընկերները հերթական դատական նիստի մեկնարկից առաջ հավաքվել են Չաղլայանի արդարադատության պալատի դիմաց: Հավաքվածների անունից հանդես եկող Բյուլենթ Այդընն իր ելույթում ասել է. «10 տարի է` չկա Հրանտը, չկա արդարությունը»: Նա հիշեցրել է, որ Դինքի սպանության օրը «Ակոս» պարբերականի դիմաց լինելու է հիշատակի արարողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում