Դիարբեքիրում երեք թուրք ոստիկան է սպանվել

Դիարբեքիրում երեք թուրք ոստիկան է սպանվել

Դիարբեքիրի Սուր գավառում ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները գործի են դրել նախապես ճանապարհին տեղադրած պայթուցիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Պայթյունի հետևանքով սպանվել է երեք թուրք ոստիկան, ևս երեքն էլ վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում