Մենք հաշվի կառնենք նաև Հայաստանի փորձը, Տաջիկստան

Մենք հաշվի կառնենք նաև Հայաստանի փորձը, Տաջիկստան

Հարցը, այն մասին, թե, արդյոք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵվրԱզԷՍ) Տաջիկստանում ուսումնասիրվում բավականին մանրակրկիտ, ընդ որում քննարկումը կատարվում է հաշվի առնելով միության դրական ու բացասական կողմերը:

«Հարցը, որը վերաբերում է ԵվրԱզէսին անդամակցությանը, ուսումնասիրվում է հանգամանորեն, մասնավորապես, հաշվի են առնվում դրական և բացասական բոլոր կողմերը, իհարկե, սկզբում հաշվի առնելով այն փաստը, թե ինչ կարող ենք առաջարկել անդամ երկրների շուկաներին, որքան է այդ կազմակերպության պատասխանատվությունը, և արդյոք այն կարող է ապահովել առողջ մրցակցություն»,- հայտարարել է Տաջիկստանի Մաքսային ծառայության առաջին տեղակալ Խուրշուդ Կարիմզոդը:

«Հայաստանը և Ղրղզստանը կազմակերպությանը անդամակցել են ավելի ուշ, ու այժմ Տաջիկստանի կառավարությունը համակողմանի ուսումնասիրում է այդ երկրների փորձը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Մի բան պարզ է, դեռ հայտնի չէ, թե ինչ օգուտներ կամ վնասներ կարող է կրել Տաջիկստանը, անդամակցելով այս կազմակերպությանը»,- հավելել է տեղակալը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում