Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին ստտորագրել է հրամանագիր Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում