Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր

Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2017 թվականի հունվարի 23-ից գործարկվելու է Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում (Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի և աշխատանքային տիրույթի փոփոխություններ:

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 41 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքերը կգործեն նույն պողոտայի 23 հասցեի հարակից ճանապարհահատվածում (Կոմիտասի անվան զբոսայգու հարակից հատված)՝ յուրաքանչյուր ուղղությամբ 1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երևան քաղաքի Սարալանջի փողոցում, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կարձանագրի երկու ուղղությամբ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 75 հասցեի հարակից տարածքում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 55 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում