Տասնյակ մարդիկ են զոհվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում

Տասնյակ մարդիկ են զոհվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում

Իտալիայի Աբրուցոյի տարածաշրջանի Պեսկարա մարզի «Ռիջոպիանո» հյուրանոցում, որը հունվարի 18-ին հայտնվել է ձնահյուսի տակ, հայտնաբերվել են 30 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել աղետի վայր եւ մտնել ձյան տակ թաղված շենք: Օգնություն է ցույց տրվել երկու տուժածների, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվում էին շենքից եւ դարձել են տեղի ունեցածի ականատեսները:

Ձյան զանգվածակույտն իջել է ստորգետնյա մի շարք ցնցումների հետեւանքով, որոնք Աբրուցոյում տեղի են ունեցել Գրան Սասո դ՛ Իտալիա լեռնազանգվածի շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում