Թեհրանում առնվազն 30 հրշեջ է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

Թեհրանում առնվազն 30 հրշեջ է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

Թեհրանում առնվազն 30 հրշեջ է զոհվել բարձրահարկ շենքում հունվարի 19-ին բռնկած հրդեհի հետեւանքով, որն ավելի ուշ փլվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Press TV իրանական հեռուստաալիքը:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել է, որ բարձրահարկ շենքում բռնկած հրդեհի հետեւանքով շուրջ 40 մարդ է տուժել:

Բռնկումը տեղի է ունեցել 17-հարկանի «Պլասկո» առեւտրական համալիրում, որը 50 տարի առաջ կառուցվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնի Ջոմհուրի փողոցում: Կրակը բռնկել է 9-րդ հարկում եւ արագորեն ընդգրկել համալիրի ամբողջ վերին մասը, ինչի հետեւանքով շինությունը փլվել է:

Պատահարի վայրում մշխատում են հրշեջներն ու փրկարարները, որոնց հաջողվել է ժամանակին տարհանել «Պլասկո»-ում գտնվող բազմաթիվ աշխատակիցների եւ այցելուների: Բուժհիմնարկներն ընդունում են տուժածներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում