Հրանուշ Հակոբյանն «Ակոս» թերթը Հրանտ Դինքի ամբողջ գաղափարախոսության շարունակությունն է համարում

Հրանուշ Հակոբյանն «Ակոս» թերթը Հրանտ Դինքի ամբողջ գաղափարախոսության շարունակությունն է համարում

Հրանտ Դինքը, որպես խիզախ, համարձակ անհատականություն դաս եւ օրինակ է հատկապես երիտասարդության համար: Այս մասին Սփյուռքի նախարարությունում «Հրանտ Դինք. 10 տարի անց» կլոր-սեղան քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով` Հրանտ Դինքի գաղափարները, մտքերը, տեսակետները ապրում են եւ կշարունակեն ապրել, որովհետեւ նրա մտածողության մաշտաբները& nbsp; շատ լայն էին, իսկ նրա ստեղծած «Ակոս» թերթը հենց շարունակությունն է Դինքի ամբողջ գաղափարախոսության:

«Թուրք ստահակ չարագործի ձեռքով 10 տարի առաջ այս օրը զոհվեց մեր ամենամեծ հայերից մեկը, եւ այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը, ողջ հայ ժողովուրդը, թուրք մտավորականությունը սգում է եւ հիշում Հրանտ Դինքի մահը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ կլոր սեղանի նպատակը խոնարհումն է Դինքի հիշատակի առաջ: «Շատ բան ունենք սովորելու Հրանտից, նաեւ որպես գիտնական, լրագրող: Նրա յուրաքանչուր հրապարակախոսական հոդված, կամ գիրք վերլուծելով , մեր գիտական հասարակությունը կարող է շատ բան վերցնել»,-հավելեց Հրանուշ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում