Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում հունվարի 19-ին բարձրացել է 4-5 աստիճանով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Եթե երեկ ժամը 16.00-ին -8…-9 աստիճան էր, ապա այսօր -4…-5 աստիճան է»,- գրել է Սուրենյանը՝ հավելելով, որ Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում