Թմրամիջոցների շրջանառության համար նախորդ տարում պատասխանատվության է ենթարկվել 464 անձ

Նախորդ տարի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 464 անձ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քրեական պատասխանատվության ենթարկվածներից 41-ը նախկինում դատապարտված անձինք են, 22-ը` օտարերկրացի, իսկ 3-ը` անչափահաս:

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ից, «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն` 2016 թվականին հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից, ընդհանուր առմամբ, առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 19 կգ 700 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 33,6 գրամ հ? ?գեմետ նյութ, 414,6 միլիլիտր պրեկուրսոր, 2015 թ. 12 ամիսներին համապատասխանաբար՝ 58 կգ 4 գրամ թմրամիջոց, 103,7 գրամ հոգեմետ նյութ, 664,8 միլիլիտր պրեկուրսոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում