ԱԻՆ-ի փրկարար ծառայողները չեն մասնակցելու ԿԸՀ- կողմից կազմակերպվող դասընթացներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված դասընթացներին ընտրություններում ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման համար իրականացվող դասընթացներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մասնակցում են միայն քաղաքացիական ծառայող հանդիսացող մասնագետները:

Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության այն ենթադրությանը, թե հանրային ծառայողների ներգրավումը ընտրական հանձնաժողովների աշխատանքներին պարունակում է որոշակի ռիսկեր և փրկարար ծառայողները որևէ կերպ այդ գործընթացում ներգրավված չեն: ԱԻՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով կայանալիք ընտրություններին, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը խստիվ արգելել է փրկարար ծառայող հանդիսացող աշխատակիցներին մասնակցել ընտրական գործընթացներին»,- ասաց Գնդոյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 11-ին որոշում է կայացրել տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների կարգի վերաբերյալ: Ըստ այդ որոշման` ԿԸՀ-ն կարող է կազմակերպել լրացուցիչ ուսուցում ՀՀ ԱԻՆ համակարգի ծառայողների հետ և սահմանված կարգի համաձայն շնորհել մասնագիտական որակավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում