Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Եղվարդ քաղաքի Նար-Դոսի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թվականին ծնված Հովհաննես Դ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2016 թվականին դեկտեմբերի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշչևսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում