Զբոսաշրջիկներն ընտրել են աշխարհի լավագույն հյուրանոցը

Բուդապեշտի (Հունգարիա) Aria Hotel Budapest հյուրանոցը ճանաչվել է աշխարհում լավագույնը TripAdvisor տուրիստական ծառայության վարկածով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է TripAdvisor-ի կայքում: 

Սույն օբյեկտին շնորհվել է Travelers՚ Choice 2017 մրցանակը: 25 հորիզոնականներից բաղկացած վարկանիշի երկրորդ տեղում է Mandapa հյուրանոցը, որը մտնում է Ritz-Carlton միջազգային ցանցի մեջ: Հաստատությունը գտնվում է Ինդոնեզիայի Բալի կղզու Ուբուդ քաղաքում:

Եռյակը եզրափակում է Turin Palace Hotel-ն Իտալիայի Թուրին քաղաքում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է The Serras Hotel-ը Բարսելոնում: Հինգերորդը՝ Պրահայի BoHo Hotel Prague հյուրանոցն է:

Ցանկի Թոփ-10-ում նվազման կարգով նաեւ տեղ են գտել Իտալիայի Portrait Firenze-ն, Shinta Mani Resort-ը Կամբոջայում, Hanoi La Siesta Hotel & Spa-ն Վիետնամում, Tulemar Bungalows & Villas-ը (Կոստա Ռիկա) եւ JA Manafaru-ն Մալդիվներում: Վարկանիշի վերջին՝ 25-րդ տեղում հայտնվել է Herods Vitalis Spa Hotel Eilat -ն Իսրայելի Էյլաթ առողջարանում:

Travelers՚ Choice մրցանակը շնորհվում է TripAdvisor-ում զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում