Ստամբուլում ավելի քան ութ հարյուր չվերթ է չեղյալ համարվել

Ստամբուլում եղանակային վատ պայմանների հետևանքով օդանավակայաններում շարունակվում են չեղյալ համարվել մի քանի հարյուրի հասնող չվերթներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերությունից հայտնել են, որ Աթաթուրքի օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ի 719 չվերթ` 362 մեկնող և 357 ժամանող: Ստամբուլի մյուս` Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղյալ է համարվել հունվարի 27-ին նախատեսված 133 չվերթ` 66 մեկնող և 67 ժամանող:

Ընդհանուր առմամբ` Ստամբուլի օդանավակայաններում չեղյալ է համարվել 852 չվերթ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում