Թուրքիայում «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել

Թուրքիայի Սաքարիա նահանգի գլխավոր դատախազության կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործողությունների շրջանակում ԻՊ անդամ լինելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com կայքը:

Սամսունի շրջանում ձերբակալված 3 կասկածյալները Իրաքի քաղաքացիներ են:

Ձերբակալվածները կասկածվում են Իրաքի Մոսուլ քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունենալու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում