ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպմանը կքննարկի Իրանի կողմից իրականացված հրթիռային փորձարկումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտահերթ խորհրդակցություն կանցկացնի Իրանի կողմից իրականացված հրթիռային փորձարկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Շվեդիայի մշտական ներկայացուցչությունը: Սկանդինավյան երկիրը հունվարին նախագահում է ԱԽ-ում: Կոնսուլտացիաներ անցկացնելու պահանջով հանդես է եկել ԱՄՆ-ը: 

Հունվարի 30-ին Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնել է, որ հունվարի 29-ին Թեհրանից արեւելք 225 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում միջին հեռահարության հրթիռի փորձարկում է իրականացվել: ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւը, որը 2015 թվականի հուլիսի 20-ին ընդունվել է հաջակցություն իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքի, կոչ է անում Իսլամական Հանրապետությանը չանցկացնել նմանօրինակ փորձարկումներ:

Ավելի վաղ Իսրայելը Անվտանգության խորհրդից պահանջել է անհապաղ արձագանքել իրանական միջուկային փորձարկմանը: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր հրեական պետության մշտական ներկայացուցիչԴաննի Դանոնը, Իրանի գործողություններն սպառնում են ոչ միայն Իսրայելին, այլեւ «ամբողջ Մերձավոր Արեւելքին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում