«Հրապարակ». Ծառուկյանի դաշինքի ընտրական ցուցակի առաջին քառյակը հայտնի է

«Հրապարակ»-ը գրել է, թե մինչ ԲՀԿ-ում որոշում են, թե ով է լինելու իրենց ցուցակի երկրորդ գենդերը, 1-ին քառյակն ունի հետևյալ պատկերը` Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Իշխան Զաքարյան, Նաիրա Զոհրաբյան։

Վերջինս Ֆաինա Կապլանի ջերմեռանդությամբ շրջում է Սպիտակում և մյուս մարզերում, հատկապես հանձնաժողովի նախագահներին սպառնում` «անձամբ է գնդակահարելու, եթե վերջինս մտքի ծայրով իսկ անցկացնի վաճառել իր տեղը որևէ մեկին»:

Հանձնաժողովի նախագահները, ըստ թերթի աղբյուրների, ժպիտով են վերաբերվում սույն հրովարտակին, քանզի իրենք բոլորից լավ գիտեն, որ նման հայդաբուդուր մեխանիզմները չեն աշխատել ու երբեք չեն աշխատելու, եթե իրենք ցանկացան վաճառել տեղերը. «Գնդակահարող էին, Վանաձորում էն 4 հոգուն թող գնդակահարեին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում