Ավանի հոգեբուժարանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

Ավան վարչական շրջանի հոգեբուժական հիվանդանոցից ոստիկանություն ռումբի տեղադրման մասին ստացված ահազանգը կեղծ էր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: «Ժամը 12:25-ին ստացել ենք ահազանգ, որ Ավանի հոգեկան առողջության կենտրոնում ռումբ է տեղադրված, սակայն հետախուզական աշխատանքները պարզել են, որ ահազանգը կեղծ է»,-նշեցին ոստիկանությունից:

Տեղում աշխատել են նաև փրկարար ծառայության մասնագետները:

Միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում