Իրանը 15 մլրդ բարել նավթի նոր պաշարներ է հայտնաբերել

Իրանը 15 մլրդ բարելի չափով նավթի նոր պաշարներ է հայտնաբերել, որոնցից 2 մլրդ բարելը կարող է արդյունահանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Իրանի ազգային նավթընկերության (NIOC) հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, Իրանը գազի պաշարներն ավելացրել է 1,8 տրլն խորանարդ մետրով, որից մոտավորապես կեսը կարող է արդյունահանվել, ինչի մասին մամուլի տեղեկագրում հայտնել է NIOC-ի կառավարիչ տնօրեն Ալի Կարդորը: Նա նաեւ նշել է, որ այդ պաշարների օգտագործման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ եւ արդիական տեխնոլոգիաներ:

Կարդորը նաեւ հայտնել է, որ արդեն ապրիլին Իրանը կհասնի օրական շուրջ չորս միլիոն բարել նավթի արդյունահանման հզորության: 2016 թվականի հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում նավթի արտադրությունը օրական 2 մլն բարելից փոքր-ինչ բարձր մակարդակի վրա էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում