Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 11 հազար միգրանտներ

2017 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 11 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ): Ավելի վաղ ՄՄԿ-ն հայտնել Էր, որ 2016 թվականին ավելի քան 5 հազար ներգաղթյալ Է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովը եւ հայտնվել Եվրոպայում, մոտավորապես 363 հազար մարդու հաջողվել Է հասնել եվրոպական երկրներ: 

ՄՄԿ-ի մամուլի տեղեկագրում ասված Է, որ փետրվարի 5-ի դրությամբ 11 հազար 10 միգրանտներ ու փախստականներ են ժամանել Եվրոպա, որոնց մոտավորապես 85 տոկոսը՝ Իտալիա, մնացածները՝ Հունաստան: Անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում Եվրոպա Էր ժամանել 74 հազար 808 մարդ:

Կազմակերպությունը միգրանտների մահվան 255 դեպք Է գրանցել գաղթի ճանապարհին: Նշվում Է, որ զոհվածները մեկնել Էին տարբեր երթուղիներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում