Թուրքիայի Այվաջըք գավառում երեք օրում 500 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը (AFAD) հրապարակել է տվյալներ վերջին երեք օրվա ընթացքում Չանաքքալեի Այվաջըք գավառում գրանցված երկրաշարժերի վիճակագրության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ըստ հրապարակած տեղեկության` փետրվարի 6-ից մինչը փետրվարի 8-ի առավոտ Այվաջըքում գրանցվել է 500 երկրաշարժ: Դրանցից ուժեղագույնները եղել են 5.3 և 5.2 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն վնասվել են մի շարք շենքեր ու շինություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում