Թուրքիայի մեջլիսի ձերբակալված պատգամավորը ազատ է արձակվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Լեյլա Զանան երկրից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Լեյլա Զանան ձերբակալվել էր Դիարբեքիրի դատախազության պահանջով:

Թուրքական լրատվամիջոցները դեռևս չեն հաղորդել, թե որն է եղել ձերբակալության պատճառը:

Լեյլա Զանան 2011-ին Թուրքիայի մեջլիսում երդմնակալության արարողության ժամանակ «թուրք ժողովուրդ» եզրույթի փոխարեն օգտագործել էր «Թուրքիայի ժողովուրդ» եզրույթը` ընդգծելով, որ երկրում բնակվում են նաև այլ ժողովուրդներ:

Այդ պատճառով Մեջլիսի նախագահի կողմից նրա երդումը համարվել էր անվավեր:

1991-ին Մեջլիսում տեղի ունեցած երդմնակալության ժամանակ Լեյլա Զանան իր երդման տեքստը ընթերցել էր քրդերենով, ընգծելով իր ազգային պատկանելությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում