Բաքվի քննչական մեկուսարանում Լապշինին է այցելել փաստաբանը

Փաստաբան Սաֆար Հուսեյնովը փետրվարի 9-ին Բաքվում հանդիպել է Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում Լապշինին հանդիպած փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի բողոքում պահման պայմաններից և առողջական վիճակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում