«Հայկական Ժամանակ». Մհեր Սեդրակյանին պատկանող բիզնեսը կհանվի ստվերային շրջանառությունից

«Հայկական Ժամանակ»-ը գրել է, թե իշխանական վերնախավում քննարկվում է մի քանի ապրանքների շուկաները վերաձևելու տարբերակներ:

«Վերաձևման ենթական «ամենահամեղը» տախտակների շուկան է, որն արդեն տարիներ շարունակ գտնվում է Մհեր Սեդրակյանի վերահսկողության տակ: Ոչ մի տնտեսվարող չի կարող տախտակ ներկրել վաճառքի համար: Առավելագույնը, որ «թույլատրված է» կարելի է տախտակ ներկրել սեփական կարիքների համար և ոչ ավելին: Այս ապրանքի բիզնեսը գերեկամտաբեր է ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներկրվում է տախտակը, այն 2-2.5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Ընդ որում, Հայաստան ներկրվող տախտակի մի փոքր մասն է միայն պաշտոնապես արձանագրվում: Մեծագույն մասն ունի ստվերային շրջանառություն»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում