Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում:

Մայք Փենսը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին Սիրիայի էլ-Բաբ շրջանում սպանված թուրք զինվորների համար: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում լինելու է Թուրքիայի կողքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում