Հայ դատի հանձնախումբը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Հանձնախումբը հորդորում է գնալ միանալ արշավին և կոչ անել սենատորներին ու Ներկայացուցիչների պալատի անդամներին հանդես գալ Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու լարվածության աճը դատապարտող հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում