Բելառուսը միտումնավոր է փչացրել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով

Բելառուսը միտումնավոր է փչացրել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով

Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ազատությու» ռադիոկայանի բելառուսական խմբագրության լրագրող Յուրի Դրակոխրուստը մեկնաբանելով Լուկաշենկոյի կողմից բլոգեր Լապշինի հանձնումը Բաքվին ասել է.”Իհարկե,Բելառուսը փչացրեց հարաբերությունները Հայաստանի հետ…Բայց ես կասեի,որ նա շատ ավելի բարելավեց հարաբերությունները Ադրբեջանի հետ…”Այն,որ Մինսկը միտումնավոր է փչացրել հայ-բելառուսական հարաբերությունները՝Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով,արդեն բարձրաձայնում են բելառուս լրագրողները…Յուրի Դրակոխրուստը նաև չի թաքցրել,որ իր մեծ դերն է խաղացել նաև նավթախավիարային դիվանագիտությունը…”Բելառուսում հիշում են 2010 թ-ին Բաքվի տված վարկը,երբ Ռուսաստանը բռնել էր Բելառուսի կոկորդը և պահանջում էր գազի պարտքը…”,-հիշել է բելառուս լրագրողը…

Այսքանից հետո ՀՀ իշխանությունները դեռ մտածում են,որ գոյություն ունեն ինչ-որ հայ-բելառուսական հարաբերություններ և չեն ուզում հետ կանչել Մինսկից մեր դեսպանին…Դա ամենաքիչն է,որ պետք է անի պաշտոնական Երևանը…Այսպիսի վիրավորանքներն անպատասխան թողնելը մեծ վտանգեր են պարունակ…Կհայտնվեն նորանոր երկրներ,որոնք Հայաստանին և հայերին վիրավորելը կհամարեն հասարակ մի բան,քանի որ պաշտոնական Երևանն այդ վիրավորանքներին գրեթե չի պատասխանում…Եթե դա կարելի է Լուկաշենկոյի նման ճիվաղին,ապա իրենք ինչո՞վ են պակաս…

Բելառուսը մեզ համար դաշնակից և բարեկամ երկիր չի եղել և չի էլ դառնա…
Այդուհանդերձ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է շատ արագ հետ կանչել Մինսկից ՀՀ դեսպանին…Դա ամենամեղմ քայլ է,որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն Լուկաշենկոյի ստորությանը ի պատասխան…

Հետևեք մեզ նաև Telegram-ում