Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում կրկին խոսել է նախապայմանների լեզվով

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում կրկին խոսել է նախապայմանների լեզվով

Պաշտոնական Անկարան Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում կրկին հանդես է գալիս նախապայմանների լեզվով. Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել միայն, երբ կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Ինչ ափսոս, որ Հայաստանի հետ սահմանը փակ է, երանի փակ չլիներ, սակայն դրա համար մի նախապայման կա»,– ասել է Արսլանը` հայտարարելով, որ դրա համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում