Հայտնի են Ախուրիկ եւ Արեւիկ համայնքների ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքերը

Հայտնի են Ախուրիկ եւ Արեւիկ համայնքների ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքերը

Հայտնի են Շիրակի մարզի Արևիկ և Ախուրիկ համայնքներում փետրվարի 12-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները:

Արևիկ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին երեք թեկնածու` Դավիթ Թումիկյանը, Համլետ Հարությունյանը, Վարդգես Մելքոնյանը (ըստ անձնագրային տվյալի՝ Վարդկես):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ Արևիկում ընտրողների ընդհանուր թիվը 1355 էր, ընտրություններին մասնակցել 868 ընտրող, անվավեր քվեաթերիկների թիվը կազմում է 14: Տեղի ունեցացած ընտության արդյունքում 526 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել Վարդկես Մելքոնյանը:

Ախուրիկ համայնքում առաջադրվել էին 2 թեկնածու` գործող գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը և Հովհաննես Պողոսյանը: Այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 836 էր, ընտրությանը մասնակցել է 566 ընտրող, որից 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ձայների առավելությամբ համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում