«Ժողովուրդ». Տիգրան Կարապետիչը տեղյակ չի եղել, որ Օհանյանը, Օսկանյանն ու Րաֆֆին երեկ դաշինք էին ստորագրելու

«Ժողովուրդ». Տիգրան Կարապետիչը տեղյակ չի եղել, որ Օհանյանը, Օսկանյանն ու Րաֆֆին երեկ դաշինք էին ստորագրելու

Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նախընտրական դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրեցին։ Ու թեև այս դաշինքին է միացել նաև ժողովրդական կուսակցությունը, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը ստորագրողների մեջ չէր։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տիգրան Կարապետյանի հետ։

-Պարոն Կարապետյան, ինչո՞ւ Դուք էլ չստորագրեցիք հուշագիրը։

-Բայց ես ներկա էի։

-Սակայն չստորագրեցիք։ Չէ՞ որ Դուք էլ եք ստեղծված դաշինքի մաս կազմում։

-Այո՛, ես էլ եմ դաշինքին միացել։ Բայց ստեղծել են իրենք և իրենք էլ ստորագրեցին։ Ես չգիտեի, որ այսօր հուշագիր պետք է ստորագրեն։

-Այսինքն՝ Ձեզ նախապես չէի՞ն տեղեկացրել հուշագրի ստորագրման մասին։

-Ասել են, բայց ես նեղացած չեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում