Հայաստանում և Արցախում փետրվարի 18-19-ը տեղումներ չեն սպասվում

Հայաստանում և Արցախում փետրվարի 18-19-ը տեղումներ չեն սպասվում

Հանրապետության շրջանների զգալի մասում` փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, փետրվարի 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում