Թրամփի օգնականները նախքան ընտրությունները շփվել են ՌԴ-ի հետախուզության հետ. The New York Times

Թրամփի օգնականները նախքան ընտրությունները շփվել են ՌԴ-ի հետախուզության հետ. The New York Times

Այն անձինք, որոնք հետագայում ընդգրկվեցին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում, նախքան 2016 թվականի նոյեմբերիին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, շփվել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պնդումը տեղ է գտել այն հոդվածում, որը փետրվարի 14-ին հրապարակվել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում: 

Ամերիկացի չորս գործող եւ նախկին պաշտոնյաների վարկածի համաձայն՝ «հեռախոսային խոսակցությունների եւ որսված հեռախոսազանգերի տվյալները վկայում են, որ 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի շտաբի անդամները եւ նրա շրջապատի այլ մարդիկ նախքան ընտրությունները մեկ տարվա ընթացքում քանիցս կապի մեջ են մտել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հանգուցային աշխատակիցների հետ, ասվում է նյութում: Ինչպես պարզաբանվում է հոդվածում, հեռախոսազրույցների վերաբերյալ նշված տեղեկությունները հավաքվել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից:

The New York Times-ը չի ճշտում, թե Թրամփի օգնականներից եւ նրա ծանոթներից հատկապես ում մասին Է խոսքը: Հրատարակությունը միայն նշում է, որ նրանց թվում է հանրապետականի ընտրական շատբի նախկին պետ Փոլ Մանաֆորթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում