Իգնատի Առաքելյանը նեղացած չէ ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված չլինելու համար

Իգնատի Առաքելյանը նեղացած չէ ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված չլինելու համար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի նեղացել ՀՀԿ-ից, որ ընդգրկված չէ նախընտրական ցուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը պատասխանելով այն հարցին, թե նեղացած չէ՞, արդյոք, ՀՀԿ ցուցակում ընդգրկված չլինելու համար նշեց. «Թույլ տվեք կուսակցական հարցերին չպատասխանեմ՝ չնայած ոչ մեկից չեմ նեղանում»:

Հարցին, թե կմասնակցի՞ ՀՀԿ-ի քարոզարշավին՝ գյուղնախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով, այն, ինչ անում եմ ես, արդեն քարոզարշավ է»:

Քաղաքականության հետ կապված այլ հարցերի գյուղատնտեսության նախարարը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ կան կանոնակարգեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում